11:54 , 4 ապրիլ, 2015Panorama.am-ը գրում է.
2014 թվականի ընթացքում Հայաստաի քրեակատարողական հիմնարկներում կատարվել է 90 հանցագործություն, ինչը 1-ով պակաս է 2013-ին կատարված հանցագործությունների քանակից: Արձանագրված հանցագործություններից 55-ը թմրամիջոցների և հոգեներգործուն նյութերի ապօրինի շրջանառության դեպքերն են, 1-ը ինքնասպանության և 13-ը ինքնասպանության փորձի: 2014-ին քրեակատարողական հիմնարկներից փախուստի և փախուստի փորձի 1-ական դեպք է գրանցվել, ինչը 2013-ին ընդհանրապես չի եղել:
Ազատազրկման վայրերում ինչպես 2013-ին այնպես էլ 2014-ին անչափահասների կողմից կատարված հանցագործությունների դեպքեր չեն արձանագրվել: Այդ մասին Panorama.am-ը տեղեկանում է Գլխավոր դատախազության 2014 թվականի գործունեության ծրագրից, որը Ազգային ժողովում դրվել է շրջանառության մեջ և հավանաբար հաջորդ քառօրյա նիստերում կքննարկվի:
Ըստ աղբյուրի, արձանագրված վիճակագրական տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ նախորդ տարվա համեմատ ՀՀ ԱՆ քրեակատարողական համակարգում ձևավորված հանցավորության կառուցվածքն ու շարժընթացը որոշակի փոփոխությունների են ենթարկվել: Հանցագործությունների դեպքերը նվազել են 1-ով:
Հատկանշական է, որ հանցագործությունների դեպքերի քանակի նվազման պայմաններում չեն նվազել թմրամիջոցների և հոգեներգործուն միջոցների ապօրինի շրջանառության դեպքերը, 2014թ. գրանցվել է այդ բնույթի 55 (2013թ.՝ 47) դեպք, այսինքն` դեպքերն աճել են 17%-ով:
2014-ին ժամանակաշրջանում արձանագրվել է ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում պահվող 38 անձանց մահ, ինչը բավական աճել է. 2013-ին այդ դեպքերի թիվը 19 է եղել: Արձանագրված մահվան դեպքերից 5-ով հարուցվել է քրեական գործ ՀՀ քր. օր.-ի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, իսկ 1 դեպքով` ՀՀ քր. օր.-ի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: ՀՀ քր. օր.-ի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործերից 4-ը կարճվել են հանցագործության դեպքի կամ հանցակազմի բացակայության հիմքերով:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ