11:30 , 4 ապրիլ, 2015
Newmag.am-ը գրում է.
4 կամակոր «iPhone»-ներից հետո ընտրությունը «Samsung Galaxsy S3»-ն է:
Սմարթֆոնը ամեն օր մի քանի անգամ վայր է ընկնում, պատյանը չի պաշտպանում. գեղեցիկ տեսքի համար է:.
Մեքենա վարելիս չի օգտագործում բլութութ ականջակալ:
Սոցցանցերից ընտրում է «Facebook»-ը, էլեկտրոնային փոստերից՝ «Gmail»-ը:
Խաղում է արկածային ժանրում: «Instagram»-ը համարում է ավելորդություն:
Երգչուհու սմարթֆոնային քրոնիկոնը սկսվել է «iPhone»-ից, «iOS»-ի կամակորությունը չտանելով` երգչուհին ընտրեց «Android»-ը: Արդեն առանց ավելորդ բարդությունների ու «iTunes»-ի քմահաճույքների՝ ինֆորմացիան տեղափոխում է համակարգչից սմարթֆոն ու հակառակը:
Ինչպե՞ս տարբերել օրիգինալը կեղծից: Քրիստինեն տարբերում է մեկից մեկ: Սմարթֆոնի «Bar code» սկաները կարդում է բոլոր ապրանքների կոդերն ու ասում՝ իսկական է այն, թե ոչ: Հավելվածը սքան անելուց հետո ցույց է տալիս ապրանքի գրանցումը, արտադրողի անունը, ինտերնետ հասցեն:
«Պետք է գալիս, երբ օծանելիք եմ գնում կամ դիմահարդարման պարագաներ:
Ուզում եմ՝ իմանամ՝ իրական է, թե ոչ»,-պատմում է երգչուհին:
Քրիստինեին բջջայինն օգնում է գլուխ հանել իր երազներից: Երազների վիրտուալ մեկնություն. Ովքե՞ր այցելեցին քնի մեջ, ո՞ւմ տեսաք, ի՞նչ կատարվեց, և ի՞նչ է սպասվում: «Երազների գիրք» հավելվածը տալիս է բոլոր հարցերի պատասխանները: Երգչուհին սիրում է պարզել իր երազների խորհուրդը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ