Ձյան տեղումների պատճառով Կոլորադոյում իրար է բախվել 39 մեքենա


11:06 , 4 ապրիլ, 2015

Tert.am-ը գրում է.

Ամերիկյան Կոլորադո նահանգում ապրիլի 3-ին իրար է բախվել 39 մեքենա, հայտնում է ТАСС գործակալությունը։

Բոլդեր քաղաքից քիչ հեռու տեղի ունեցած վթարի պատճառը եղել են եղանակային բարդ պայմանները. շրջանում մի քանի ժամ շարունակ առատ ձյուն է տեղացել։

Ինչպես հայտնել են տեղի իշխանությունները՝ վթարի հետևանքով ոչ ոք լուրջ վնասվածք չի ստացել։