Բողոքի ակցիաներ Ռիո դե Ժանեյրոյում՝ ոստիկանների կողմից 10-ամյա տղայի սպանության պատճառով


10:42 , 4 ապրիլ, 2015

Tert.am-ը գրում է.

Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքի բնակիչները բողոքի ակցիաներ են սկսել, որոնք պայմանավորված են քաղաքի հետնախորշերից մեկում ոստիկանների կողմից 10-ամյա տղայի սպանության դեպքով:

Ինչպես նշում է korrespondent.net-ը, այս ողբերգական միջադեպն ուղղակի ցնցել է տեղացիներին ու դրդել բողոքի ացիաների կազմակերպմանը: Սրան ի պատասխան իրավապահները նրանց դեմ արցունքաբեր գազ են կիրառել:

Աղբյուրը մանրամասնում է, որ 10-ամյա տղան ու ևս 3 չափահաս սպանվել են հատուկ օպերացիայի շրջանակում: Տղայի հարազատների պնդմամբ՝ իրավապահները կրակել են երեխայի գլխին առանց որևէ պատճառի:

Այժմ ոստիկանությունը հետաքննություն է սկսել այն աշխատակիցների նկատմամբ, ովքեր կապ ունեն տղայի սպանության հետ: