Պեսկովը հերքել է Վլադիմիր Պուտինի հիվանդության մասին The Times-ի հրապարակումները


10:34 , 4 ապրիլ, 2015

Lurer.com-ը գրում է.

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հերքել է նախագահի հիվանդության մասին արտասահմանյան ԶԼՄ-ների հերթական հրապարակումները` նշելով, որ Պուտինը աշխատում է նույնիսկ հիվանդ ժամանակ: Այս մասին հայտնել է ՌԻԱ Նովոստին:

Այսպես Պեսկովը մեկնաբանել է The Times բրիտանական պարբերականի հրապարակումը, որում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հիվանդության մասին լուրերը ճշմարտացի են համարվում:

«Իսկ ինչ վերաբերում է այդ նյութերին, այսպես կպատասխանեմ` «Թայմս» պարբերականին, իհա՛րկե, ավելի լավ է հայտնի», - ժպտալով հայտարարել է Պեսկովը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ The Times պարբերականի աղբյուրները պատմել էին ՌԴ նախագահի հիվանդության մասին: Հրապարակման մեջ նշվում է, որ հենց նախագահի հիվանդությամբ էր պայմանավորված նրա «կարճատև անհետացումը» մարտի սկզբին: