09:44 , 4 ապրիլ, 2015
1in.am-ը գրում է.
Խցանման պատճառով հղի ամերիկուհին չի հասցրել ծննդատուն հասնել և ծննդաբերել է հենց ավտոմեքենայում։ Նշվում է, որ խցանման պատճառը եղել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ավտոշարասյունը։ Դեպքը տեղի է ունեցել Կենտուկի նահանգի Լուիսվիլ քաղաքում՝ փոխանցում է NBC News-ը։
Ծննդկանին օգնել է խցանման մեջ հայտնված բուժքույրը։ Բժիշկների թիմը ծննդկանին է հասել 10-15 րոպե անց և տեղափոխել հիվանդանոց։ Կինն ու իր որդին իրենց լավ են զգում։
Նշվում է, սա առաջին դեպքը չէ, երբ Օբամայի ավտոշարասյունը խանգարում է հղի կնոջը ժամանակին հայտնվել ծննդատանը։ Անցած տարվա հուլիսին համանման դեպք էր տեղի ունեցել Լոս Անջելեսում։