09:20 , 4 ապրիլ, 2015
Tert.am-ը գրում է.
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման առաջարկել է ցրտաշունչ Ալյասկա նահանգի տարածքը վերածել արգելոցի:
Ինչպես նշում է bbc.co.uk-ը, Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակին ուղղված նամակում Օբաման նշել է, որ իր նախաձեռնության շնորհիվ հնարավոր կլինի պահպանել Ալյասկայի բացառիկ բնությունը:
Եթե Կոնգրեսը համաձայնի այս նահանգն արգելոցի վերածել, ապա բնական հանածոներով հարուստ Ալյասկայում արդյունահանման բոլոր աշխատանքները կդադարեցվեն:
Աղբյուրը հավելում է, որ Ալյասկայում բնակվում են վերացման վտանգի տակ գտնվող մի շարք կենդանիներ ու բույսեր: