«Ժամանակ». ԲՀԿ-ն լքած անդամները վերադառնում են կուսակցություն


08:31 , 4 ապրիլ, 2015

«Ժամանակ» օրաթերթը գրում է.

«Մեզ հասած տեղեկություններով՝ ԲՀԿ-ն լքած անդամները վերադառնում են կուսակցություն: Ըստ այդ լուրերի՝ Ռուստամ Գասպարյանի եղբայրն է վերադարձել կուսակցություն: Տեղեկության հավաստիությունը փորձեցինք պարզել ԲՀԿ մամուլի խոսնակ Վահան Բաբայանից: Հաստատելով մեր տեղեկությունը՝ նա ասաց, որ Ռուստամ Գասպարյանի եղբայրը, նրա որդին ու ևս մեկը իրենց բարեկամներից դիմում են գրել կուսակցությանն անդամագրվելու մասին: «Եվ քիչ առաջ կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանը ստորագրել է նրանց անդամատոմսերը», - ասաց Բաբայանը»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։