Հոկտեմբերի 22-ը Դպրոցական գրականության միջազգային օրն է


11:12 , 22 հոկտեմբեր, 2012

Դպրոցական գրականության միջազգային օրը (International School Library Day) նշվում է  ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախաձեռնությամբ, 1999թ-ից: Այն հռչակել է Դպրոցական Գրականության միջազգային ասոցացիայի նախագահ Բլանշ Վուլզը:

2005թ-ին այս տոնն արդեն պաշտոնապես հռչակեց  նույն կազմակերպության նորընտիր նախագահ Պիտեր Ջենկոն: 2008-ին իրադարձությունը թեւակողել է նոր փուլ` Դպրոցական Գրականության միջազգային ասոցացիայի համակարգող Ռիկ Մալխոլլանդը հայտերարեց, որ տոնն այդուհետ նշվելու է որպես մեկամսյակ: Նույն տարվա հոկտեմբերին նշվել է Դպրոցական գրականության միջազգային օրվա մեկամսյակը` «Գրագիտություն եւ կրթություն` Ձեր դպրոցական գրականությունում» նշանաբանով:
Ակցիայի մասնակիցները հնարավորություն ունեն հոկտեմբեր ամսվա մեջ ընտրել մի որեւէ օր` նշելու համար տոնը: Որոշներն անգամ չեն սահմանափակվում մեկ օրով կամ շաբաթով եւ նախաձեռնում են երկարաժամկետ միջոցառումներ:
2008թ-ից տոնը սկսել են նշել նաեւ Ռուսաստանում: