«Իսլամական պետությունը» կդատի ծխող, նեղ տաբատներով ու երաժշտություն լսող տղամարդկանց


06:53 , 4 ապրիլ, 2015

Tert.am–ը գրում է.

«Իսլամական պետություն» խմբավորման զինյալները օրենք են ընդունել, որի համաձայն՝ բանտարկություն է սպառնում իրենց մի շարք բաներ թույլ տված «հիփսթեր» տղամարդկանց: 

«Լենտա»-ի փոխանցմամբ` իսլամիստները կոնկրետ դատապարտելի են համարում ծխելը, նեղ ջինս հագնելը, ինչպես նաև` ականջակալով հեռախոսով երաժշտություն լսելը, աղոթքից ուշանալը:

Նման խախտումներ թույլ տված տղամարդկանց կազատազրկեն 10 օրով: Այդ ընթացքում նրանց «իսլամի կուրս» կդասավանդվի: Իսկ ավարտին նրանք պարտավորվում են թեստ հանձնել: Ուղղվածներին ազատ կարձակեն, իսկ մյուսներին կպահեն այնքան ժամանակ, մինչև «խելքի գան»։