Մարդիկ համացանցի պատճառով գերագնահատում են իրենց հնարավորությունները


06:24 , 4 ապրիլ, 2015

1in.am–ը գրում է.

98

Համացանցում տեղակատվության որոնումը ստիպում է մեզ մտածել, որ մենք իրականում ավելի խելացի ենք, քան կանք: Նման եզրահանգման են եկել Յելի համասարանի գիտնականները: Նրանք ավելի քան 1000 մարդկանց մասնակցությամբ 9 փորձ են կատարել, պատմում է Yale News-ը:

Օրինակ, փորձերից մեկի ժամանակ մարդիկ համացանցում փնտրել են պատասխանն այն հարցի, թե ինչպես է աշխատում կայծակը: Խմբերից մեկին ուղղակի տվել են այն պատասխանը, որը մյուս խմբի անդամները համացանցից էին գտել: Ավելի ուշ մասնակիցներին հարցրել են, արդյոք նրանք լավ են կողմորոշվում գիտելիքների տարբեր ոլորտներում:

Կամավորները, ովքեր համացանցում տեղեկատվություն են փնտրել, կարծում են, որ ավելի շատ բան գիտեն, քան նրանք, ում գնահատել են ուսումնասիրողները: Փորձից առաջ նման տարբերություն չի նկատվել: