06:48 , 4 ապրիլ, 2015Միացյալ Արաբական Էմիրություններում մոլեգնում են ավազամրրիկները, որոնք տեղի բնակչությանը և զբոսաշրջիկներին հանկարծակիի են բերել։

Ուժեղ քամին քաղաքի շրջակայքի անապատի ավազը օդ է բարձրացրել, ինչն էլ հանգեցրել է տեսանելիության նվազման։ Քաղաքի բնակիչներն ու հյուրերը պաշտպանիչ դիմակներ են կրում։

Դուբայի միջազգային օդանավակայանում մի շարք չվերթներ հետաձգվել են, ինչի արդյունքում հարյուրավոր ուղևորներ պատանդ են մնացել օդանավակայաններում։

Տարերքի հետևանքով արդեն ճանապարհատրանսպորտային պատահարներ են գրանցվել։

Չնայած նրան, որ այսպիսի ավազամրրիկներն այդ շրջանում սովորական բան են համարվում, բայց Դուբայի բնակիչներն այս անգամ ապշած են դրա ուժգնությունից։ «Ես ինձ շատ վատ եմ զգում, տագնապած։ Արդեն ավտովթարներ են լինում դրա հետևանքով»,–մտահոգված պատմել է քաղաքի բնակիչներից մեկը։



Օդերևութաբանության և սեյսմոլոգիայի ազգային կենտրոնից հաղորդում են, որ տեսանելիությունը ճանապարհներին 500 մետր է։