05:45 , 4 ապրիլ, 2015
Lurer.com–ը գրում է.
Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ արաբական դաշինքի օդանավերը շարունակում են ռմբակոծել Ադենի և Սանայի օդանավակայնները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, ապրիլի 3-ին ռմբակոծվել է ալ Բարմ շրջանը, որի հետևանքով չորս մարդ է վի րավորվել: Գիշերվա ընթացքում սաուդական օդանավերի ռմբակոծության հետևանքով նախագահական ինքնաթիռ է վնասվել:
Եմենի բանակը շարունակում է մնալ Ադենի նախագահական նստավայրում: Մինչ այդ լուրեր էին տարածվել ռմբակոծության հետևանքով նրանց հեռանալու մասին: Նախագահ Աբդ Ռաբբո Մանսուր ալ Հադիի կողմնակիցները փորձում են իրենց ձեռքում պահել Ադեն քաղաքի մյուս մասը: Տեղեկություններ կան, որ արաբական դաշինքն Ադենում զենքեր է տրամադրում նախագահ Մանսուր Հադիի կողմնակիցներին:
Եմենի հյուսիսային հատվածներում փոխհրաձգություն է տեղի ունենում շիաների և սաուդացի զինվորների միջև:
Օդային ռազմական գործողություններից բացի` Սաուդյան Արաբիան նպատակ ունի ցամաքային գործողություններ սկսել:
Արաբական աղբյուրների տեղեկացմամբ, «Ալ Կաիդա»-ն վերահսկում է Մուքալլա նավահանգիստը: Ապրիլի 2-ի երեկոյան լուրեր էին տարածվել, որ «Ալ Կաիդա»-ի ձեռքում է Եմենի հարավում գտնվող Հադրամաութ մարզը:
«Անսար Ալլահ» շիական շարժման ղեկավար Մուհամմադ Աբդ ալ Սալամի խոսքով` շրջանն ամբողջությամբ անցել է ծայրահեղականների ձեռքը: Նա նաև նշել է, որ ծայրահեղականների հետ Շաբուա մարզում պայքարի ավարտից հետո ռազմական գործողություններ կսկսեն Հադրամաութ մարզում:
Աբդ ալ Սալամը բարձր է գնահատել Ռուսաստանի դերը եմենյան հակամարտության լուծման հարցում: Նա դատապարտել է Ադենում Ռուսաստանի հյուապտոսարանի վրա հարձակումը:
Ավելի վաղ ահաբեկիչները Մուալլաքա քաղաքում ազատ էին արձակել հարյուրավոր բանտարկյալների:
ՄԱԿ-ը հայտարարել է, որ Եմենում երկու շաբաթվա ընթացքում ռազմական գործողությունների հետևանքով ավելի քան 500 մարդ են զոհվել, ևս 1700-ը վիրավորվել են: «Վճռականության փոթորիկ» գործողությունները Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ սկսվել են մարտի 26-ի գիշերը: Սաուդյան Արաբիային աջակցում են Բահրեյնը, Կատարը, Քուվեյթը և ԱՄԷ-ն: