Հայաստանը կարող է օգտվել Իրանի և «Վեցնյակի» համաձայնությունից


05:47 , 4 ապրիլ, 2015

Իրանի և վեց գերտերությունների միջև ութ օր տևած բանակցություններից հետո կողմերը կարողացել են համաձայնության գալ Իրանի միջուկային ծրագրի ապագայի շուրջ։ Համաձայնության վերաբերյալ վերջնական փաստաթուղթը կներկայացվի հունիսի 30-ին։ Առանց վարանելու` տեղի ունեցածը կարելի է պատմական իրադարձություն համարել, որն ազդելու է համաշխարհային ու տարածաշրջանային գործընթացների վրա: Հայաստանն, անշուշտ, կարող է օգտվել տեղի ունեցածից ու մեծացնել մանևրելու հնարավորությունը, եթե կարողանա Մոսկվայից անկախ քաղաքականություն վարել: Դրա հնարավորությանը, ցավոք, վերապահումով եմ մոտենում: