04:52 , 4 ապրիլ, 20151in.am–ը գրում է.

ԱՄՆ-ը «բոլորովին այլ» է անվանել երկիրը լքած Եմենի նախագահ Աբդ Ռաբու Մանսուր Հադիի և 2014-ին Ուկրաինայից փախած նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի դրությունները: Այս մասին գրում է RIA Novosti-ն:
«Ես չէի օգտագործի «փախչել» տերմինը: Նրան դա ստիպել են զինված հուսիտները, որոնք գրավել են մայրաքաղաքի մի մասը և Եմենի տարածքի մեծ մասը: Կիևի մեծ մասը զինված խմբավորումների կողմից զավթված չի եղել, երբ Յանուկովիչը մեկնեց: Ուստի, դա բոլորովին այլ դրություն է»,- հայտարարել է պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Մարի Հարֆը: