03:55 , 4 ապրիլ, 2015
Tert.am–ը գրում է.
«Նախագահ Վլադիմիր Պուտինը աշխատում է նույնիսկ հիվանդ ժամանակ», - ասել է ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Ինչպես գրում է Газета.Ru-ն` РИА Новости-ին հղումով, այսպես Պեսկովը մեկնաբանել է The Times բրիտանական պարբերականի հրապարակումը, որում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հիվանդության մասին լուրերը ճշմարտացի են համարվում:
«Իսկ ինչ վերաբերում է այդ նյութերին, այսպես կպատասխանեմ՝ «Թայմս» պարբերականին, իհա՛րկե, ավելի լավ է հայտնի», - ժպտալով հայտարարել է Պեսկովը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ The Times պարբերականի աղբյուրները պատմել էին ՌԴ նախագահի հիվանդության մասին: Հրապարակման մեջ նշվում է, որ հենց նախագահի հիվանդությամբ էր պայմանավորված նրա «կարճատև անհետացումը» մարտի սկզբին: