01:33 , 4 ապրիլ, 20151in.am–ը գրում է.

Վաղուց հայտնի է, որ հաճելի երաժշտությունն ուժեղացնում է ռոմանտիկ ընթրիքից ստացած տպավորությունը, գրում է Kedem.ru-ն:
Արևմտյան Անգլիայի համալսարանի կողմից անցկացրած ուսումնասիրությունը հաստատել է, որ ոչ միայն երաժշտությունը, այլև պատմություններն են ազդում համի ընկալման վրա: Գիտնականները փորձի մասնակիցներին շոկոլադ են հյուրասիրել և նրանց տարբեր պատմվածքներ են առաջարկել լսել, ընդ որում սարքավորումներն արձանագրել են նրանց ուղեղների ակտիվությունը:
Պարզվում է, որ շոկոլադի համն ավելի բարձր է գնահատվում հետաքրքիր պատմություններ լսելիս, որի ժամանակ ուղեղի ակտիվությունը հասնում է առավելագույնի: Գիտնականների խոսքերով՝ այս օրինաչափությունը կարող է կիրառվել նաև հակառակ ուղղությամբ՝ սննդի միջոցով ուժեղացել է պատմվածքից կամ ֆիլմից ստացած տպավորությունը: