Հռոմի պապը լվացել է կալանավորների ոտքերը


00:47 , 4 ապրիլ, 2015

Replik.am-ը գրում է.

Ինչպես հաղորդում են արտասահմանյան ԶԼՄ-ները, Ավագ հինգշաբթի Հռոմի պապ Ֆրանցիսկոսը գլխավորել է ավանդական պատարագը, որը նվիրված է եղել Խորհրդավոր ընթրիքին։ Պատարագից հետո տեղի է ունեցել ոտնլվայի արարողություն, որն իրականացվել է Հռոմի Ռեբիբիա բանտում՝ մոտ 300 բանտարկյալների մասնակցությամբ:

Այստեղ էլ պոնտիֆիկոսը կատարել է օրվա ավանդական ծեսը՝ լվացել է 12 բանտարկյալների ոտքերը։ Նրանց թվում եղել է 6 կին և 6 տղամարդ՝ Իտալիայից, Նիգերիայից, Բրազիլիայից, Էկվադորից և Կոնգոյից։ Կալանավորներից ոմանք նույնիսկ արտասվել են ոտնլվայի արարողության ժամանակ։