23:17 , 3 ապրիլ, 2015
Tert.am-ը գրում է.
Արգենտինայում Ռոսարիոյի Ազգային համալսարանը սոցիալական հարցերի նախարարության և համալսարանի Հայաստանի ամբիոնի հետ համատեղ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչմանը նվիրված միջոցառում են կազմակերպում:
Առաջիկա միջոցառմանը, որը տեղի կունենա Ռոսարիոյի Հիշատակության թանգարանում` ապրիլի 24-ին, կամփոփվեն Հայոց ցեղասպանության ճանաչման շուրջ իրազեկման արշավին նվիրված ծրագրերը:
Միջոցառման բացմանը կհաջորդի լուսանկարչության ցուցադրությունը` «Անօտարելի ճանապարհ դեպի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը» խորագրով:
Եվ միջոցառման փակման ժամանակ ելույթ կունենան հայկական ծագումով արգենտինացիներ Ալինը և Թալինը, ովքեր երաժշտության օգնությամբ փորձում են կենդանի պահել իրենց արմատները: