23:09 , 3 ապրիլ, 2015
Araratnews.am-ը գրում է.
ԱՄՆ-ի Ալաբամա նահանգի բանտից ազատ է արձակվել մի անձ, ով ավելի քան 30 տարի սպասում էր իր նկատմամբ կայացրած մահապատժի վճռի իրականացմանը: Այս մասին տեղեկացնում է Associated Press-ը:
58-ամյա Ռեյ Հինթոնը այս ընթաքում գտնվել է «մահապարտների խցիկում» կրկնակի սպանություն կատարելու համար:
«Ես չպետք է 30 տարի անցկացնեի անազատության մեջ ռեստորանի 2 մենեջերների սպանելու համար: Հանցանքի վայրում գտնված կոտորակները հանդիսանում էին միակ ապացույցը: Ցավոք, իմ փաստաբանին չէր հաջղվել համապատասխան մասնագետի գտնել, ով բալիստիկ փորձաքննություն կիրականացներ»,-նշել է Հինթոնը:
Իսկ փաստաբանը` խոսելով իր պաշտպանյալի մասին հայտարարել է, որ վերջինս դատապարվել էր միայն այն պատճառով, որ աղքատ է եղել: