Ֆրանսիայում պոդիումներից հեռացնում են չափազանց նիհար մոդելներին


21:57 , 3 ապրիլ, 2015

Replik.am-ը գրում է.

Ֆրանսիական Ազգային ասսամբլեան վավերացրել է օրենքի նախագիծը, որով արգելում է մոդելային բիզնեսով զբաղվողներին պայմանագրեր կնքել չափազանց նիհար մոդելների հետ:

Նշենք, որ Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատում օրենքի նախագիծը հայտնվել է երկրի Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ:

Այսպիսով, մոդելային գործակալությունները պարտավորվում են այսուհետ մոդելների հետ պայմանագիր ստորագրելուց առաջ ստուգել նրանց քաշի և հասակի համապատասխանությունը:

Օրինախախտներին սպասվում է մինչև 6 ամիս ազատազրկում և տուգանք: