Մուսուլմանական աշխարհում մեր հզոր դաշնակցի ձեռքերը կազատվեն առևտրի ոլորտում


21:37 , 3 ապրիլ, 2015

Աչքներս լույս: Իրանը կարծես բարիշում է արևմտյան երկրների հետ: Սա նշանակում է, որ Իրանի Իսլամական Հանրապետության վրայից մոտ ապագայում հանվելու են տնտեսական պատժամիջոցները: Սա նշանակում է, որ մուսուլմանական աշխարհում մեր հզոր դաշնակիցն ավելի լավ պայմաններ կունենա, ձեռքերը կազատվեն առևտրի ոլորտում, մոտ 70 միլիոն բնակչության տեր երկրի շուկան առավել ազատ կդառնա Հայաստանի Հանրապետության համար: Իսկ որ ամենակարևորն է՝ նավթ և գազ ունեցող հարևանն այլևս կարող է անսահմանափակ քանակով վառելիք վաճառել: Մնում է խելացի լինենք և մեր շահերը կարողանանք առաջ տանել: