Եթե քաղաքացու ձայնը որոշիչ լիներ, ապա քաղաքապետ ընտրված մարդն իրեն պարտավորված կզգար ու չէր տեղափոխվի նշանակովի պաշտոնի


21:22 , 3 ապրիլ, 2015

Ծառուկյանի փեսայի նշանակումը մարզպետի պաշտոնում ևս մեկ ապացույցն է երկրում համակարգային խեղվածության: Ակներև ցուցադրումն է ժողովրդավարության վերաբերյալ պատկերացման ու ընտրված լինելու ողջ պատասխանատվության բացակայության: Եթե ընտրական ինստիտուտը կարևորվեր, ու քաղաքացու ձայնը որոշիչ լիներ, ապա քաղաքապետ ընտրված մարդն իրեն պարտավորված կզգար քաղաքացու առջև ու այդքան հանգիստ չէր տեղափոխվի նշանակովի պաշտոնի: Իսկ ժողովրդավարության բացակայության պայմաններում, երբ ընտրությունները սոսկ ֆինանսական միջոցառումներ են, ընտրովի ու նշանակովի պաշտոնների միջև տարբերություն չկա: