Կիսինը ուրախ է երևանյան համերգի հոնորարի կեսը արվեստի ակադեմիայի ռոյալին տրամադրելու համար


19:51 , 3 ապրիլ, 2015

Tert.am-ը գրում է.

Աշխարհահռչակ դաշնակահար Եվգենի Կիսինը ուրախ է, որ երեկ կայացած երևանյան համերգի իր հոնորարի կեսը տրամադրել է Բյուրականում նորակառույց արվեստի ակադեմիայի համար գնված ռոյալին: Այս մասին երաժիշտն այսօր ասաց լրագրողների հետ զրույցում և անդրադարձավ ակադեմիայի կարևորությանը:

«Այս նախագծին վերբերում եմ շատ լավ, դրա համար դրան աջակցեցի ամբողջ սրտով: Ցականում եմ նրա կազմակերպիչներին՝ իմ ընկերներին, հաջողություններ, երկար-երկար տարիների աշխատանք»,-ասաց նա:

Հարցին, թե իր կարծիքով՝ ի՞նչ է պետք անել, որ ակադեմիան ծաղկի ու աշխատի, նա պատասխանեց. «Երբեք չեմ մասնակցել ինչ-որ մի բանի կազմակերպման գործի, բայց ինձ թվում է՝ ցանկացած նոր ստեղծվող երևույթի հաջողության համար հարկավոր է խանդավառություն, մեծ ցանկություն՝ ինչ-որ բան անելու: Երբ ինչ-որ բան իսկապես ուզում ես, բոլոր խոչընդոտները կարելի է հաղթահարել»,-ասաց նա:

Երաժիշտն ամբողջ սրտով շնորհակալ է հայ հանդիսատեին՝ ջերմ ընդունելության համար:

Հարցին, թե իր կարծիքով՝ մշակութային ոլորտի հայտնի ներկայացուցիչները պատրա՞ստ են, արդյոք, միասնական կոչ անելու աշխարին՝ ճանաչել ու դատապարտել Հայոց ցեղասպանութունը, երաժիշտը պատասխանեց. «Ես, իհա´րկե, պատրաստ եմ, բայց առիթ չի եղել որևէ մեկի հետ խոսել այս մասին»:

Լրագրողի հարցին, թե այդ դեպքում ինչու՞ որևէ քայլ չի անում, երաժիշտը շնորհակալություն հայտնեց առաջարկի համար և նշեց, որ կփորձի իմանալ՝ պրակտիկորեն ինչպես կարելի է դա իրականացնել:

 «Բայց ես Նյու-Յորքում մայիսի 26-ի մասնակցելու եմ Հայոց ցեղասպանությանը նվիրված համերգին»: