19:38 , 3 ապրիլ, 2015
Araratnews.am-ը գրում է.
Մեծ Բրիտանիայում բացվել է, ինչպես պնդում է The Guardian-ը, ոստիկանի՝ աշխարհի ամենանախանձելի հաստիքը։ Զբոսաշրջային կենտրոն համարվող Սիլլի կղզիներում ոստիկանի թափուր աշխատատեղ կա։ Կղզիներում բնակվում է 2 հազար մարդ։
Նախկին ոստիկաններ Դևոնն ու Քորնուոլը տեղափոխվում են Փլիմութ, ուստի ոստիկանությունը նրանց փոխարինողներ է փնտրում։
Այս կղզիներում հանցագործություններ չեն լինում։ Նա, ով ցանկանում է այստեղ որպես ոստիկան աշխատել, պետք է իմանա, թե ինչպես կարելի է օգնել զբոսնող փոկերին։ Բացի այդ, վերջերս տեղի ոստիկանները հետաքննում էին ոսկե ձկնիկի գործը, որը հայտնաբերվել էր ոստիկանական բաժանմունքի մոտ, ինչպես նաև փնտրում էին ավտոմեքենան վնասած ձիուն։