Ինչպե՞ս Երրորդմասցի Լյովիկի և ընկերների սպանության տեսանյութը հայտնվեց համացանցում


19:32 , 3 ապրիլ, 2015

Ինչպե՞ս Երրորդմասցի Լյովիկի և ընկերների սպանության տեսանյութը հայտնվեց համացանցումArmlur.am-ը գրում է.

Ուղիղ մեկ ամիս առաջ` մարտի 4-ին, ՀՀ Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի առջև սպանվեց երեք մարդ` Լևոն Ղազարյանը (Երրորդմասցի Լյովիկ), Դրաստամատ Թադևոսյանը (Դերո) և Մեսրոպ Նազարյանցը (Մոսո): Հիշեցնենք, որ այս մասով հարուցված քրեական գործը գտնվում է Ազգային անվտանգության ծառայության վարույթում: Իսկ այս հանգամանքը ենթադրում է գործի բազմակողմանի քննություն, թեպետ այստեղ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ ԱԱԾ-ն, բառի ամենալայն իմաստով, որևէ տեղեկություն չի տրամադրում` ելնելով նախաքննական գաղտնիությունից:

Թեպետ գործը «հույժ գաղտնի է» քննվում, սակայն այս հանգամանքը լրատվամիջոցներին չխանգարեց ինֆորմացիա ձեռք բերել և մատուցել հանրությանը: Նշենք, որ համացանցում հայտնվել էր տեսանյութ` «Բացառիկ տեսանյութ` Երրորդմասցի Լյովիկի և ընկերների սպանությունից» վերտառությամբ: Այս իրողությունը, կարծես, հաշվի չառավ ոչ միայն ԱԱԾ-ն, այլև Արդարադատության նախարարությունը: Հարց է առաջանում` ինչպե՞ս ստացվեց, որ ՔԿՀ-ի ներսում հնարավոր եղավ տեսանյութ նկարահանել, ապա տարածել համացանցում: Հնարավոր է` նշված կառույցները լուրջ չվերաբերվեցին նշված տեսանյութին և զլացան որևէ կերպ մեկնաբանել` հերքել կամ հաստատել դեպքի հետ դրա առնչությունը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ