Արամ Առաջին. Մեր ժողովրդի անունից մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում Կիպրոսի խորհրդարանին


19:21 , 3 ապրիլ, 2015

Արամ Առաջին. Մեր ժողովրդի անունից մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում Կիպրոսի խորհրդարանինPanorama.am-ը գրում է.

Կիպրոսի  խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման առիթով  Մեծի Տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը նամակ է հղել Կիպրոսի  նախագահին ու խորհրդարանի ղեկավարին։ Այս մասին տեղեկանում ենք Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի ֆեյսբուքյան էջից։

Հիշեցնենք, որ նախօրեին Կիպրոսի խորհրդարանն միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ:

«Մեծ ուրախությամբ իմացանք, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Կիպրոսի Հանրապետության խորհրդարանը միաձայն պատմական որոշում է կայացրել՝  հաստատել հատուկ օրենք, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը քրեական հանցանք է: Արդարև, մենք երբեք չենք մոռանա, որ 1975-ին Կիպրոսի խորհրդարանն աշխարհում երկրորդն էր, որ պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ