20:34 , 3 ապրիլ, 2015
Life.panorama.am-ը գրում է.
Չկա մի կին, որը չի անհանգստանում իր քաշի համար և հաճախ ճանապարհներ է փնտրում ավելորդ քաշից ազատվելու համար:
Իհարկե գեղեցիկ մարմին ունենալուն նպաստում են սպորտն ու ճիշտ սննդակարգը, սակայն քչերն են, որ կենթադրեն, թե ինչպիսի փոքրիկ սովորություններ կարող են խոչընդոտել իրենց իդեալական մարմին ունենալու հարցում: Հենց այդ աննշան թվացող, սակայն վատ սովորությունները ցանկանում ենք ներկայացնել ձեր ուշադրությանը:
1. Սնվեք դանդաղ
Զբաղվածությունից ելնելով շատերը չեն հասցնում երկար ժամանակ տրամադրել սնվելուն, ինչի պատճառով ուտում են արագ: Սակայն սնունդը արագորեն հայտնվելով ստամոքսում, թույլ չի տալիս, որպեսզի գրգիռները հասցնեն ճիշտ ազդակներ ուղարկել ուղեղին, և դուք հետևաբար ուտում եք ավելի շատ, քան անհրաժեշտ է:
2. Սնունդ ընդունելիս անհրաժեշտ է կենտրոնանալ միայն սնվելու վրա
Այսօր քչերն են սնվում խոհանոցում կամ ճաշի սեղանի շուրջ՝ նախընտրությունը տալով համակարգչի կամ հեռուստացույցի առաջ սնվելուն: ինչի պատճառով օրգանիզմը չի կարողանում ճիշտ մարսողական ռեժիմ ապահովել: Սնվեք խոհանոցում և կենտրոնացեք միայն սնվելու վրա:
3. Մի սնվեք սթրեսի պատճառով
Կան մարդիկ, ովքեր սթրեսի պատճառով սկսում են մեծ ծավալով սնունդ ընդունել, որպեսզի հանգստացնեն իրենց նյարդերը: Եթե նույնիսկ դա ձեր նյարդերը հանգստացնելու միակ տարբերակն է, ապա զուգահեռ զբաղվեք սպորտով, քանի որ օրգանիզմը սկսում է կուտակել ավելորդ էներգիա: