20:15 , 3 ապրիլ, 2015
Ladynews.am-ը գրում է.
Եղունգներն առողջ պահելու համար անհրաժեշտ է հետևել 3 գլխավոր կանոնի` չկրծել եղունգները, կանոնավոր օգտագործել խոնավացնող կրեմներ և ափսեները լվանալ ձեռնոցներով:
Եղունգները կարելի է նաև ամրացնել հեշտությամբ պատրաստվող տնային միջոցներով:
Դրա համար պահանջվում են.
• 1 թեյի գդալ գերչակի յուղ
• վիտամին E-ի 2 պարկուճ
• ոչ մեծ ապակյա տարրա
• 3-5 կաթիլ էվկալիպտի կամ նարդոսի եթերային յուղ:
Պատրաստման եղանակը
• Տարրայի մեջ լցրեք գերչակի յուղը
• Զգուշորեն բացելով պարկուճները` վիտամին E-ն լցրեք յուղի վրա
• Ավելացրեք եթերային յուղը:
Ստացված խառնուրդը կոսմետիկ բամբակով քսեք եղունգներին, թողնք 5 րոպե, այնուհետև մաքրեք սրբիչով կամ չոր կտորով:
Գերչակի յուղը խոնավացնում է եղունգները և չի թողնմ, որ դրանք չորանան ու փշրվեն: Եթերային յուղերն ունեն հականեխման հատկություն: