17:00 , 3 ապրիլ, 2015Panorama.am-ը գրում է.
Թուրքիայի ու Պակիստանի կողքին վաղը կարող են հայտնվել այլ երկրներ, որտեղից Հայաստան բերված պտուղ-բանջարեղենը ևս լաբորատոր հետազոտության կենթարկվեն: Panorama.am-ին ասաց Սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն մամուլի քարտուղար Նվարդ Առաքելյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու հենց այս երկու երկրից Հայաստան ներմուծվող պտուղ-բանջարեղենն է ենթարկվելու լաբորատոր հետազոտության:
«Դա պայմանավորված է ներմուծվող պտուղ-բանջարեղենի ռիսկայնության աստիճանով: Մենք ունենք ռիսկերի կառավարման վարչություն, որը մի շարք չափորոշիչներից ելնելով ռիսկային է գնահատում տվյալ երկիրը կամ տվյալ ապրանքը»,-ասաց Ն. Առաքելյանը՝ չհստակեցնելով, թե հատկապես ռիսկային ինչ գործոնների մասին է խոսքը:
ՍԱՊԾ ներկայացուցիչը նշեց նաև, որ ԵՏՄ անդամակցությամբ պայմանավորված կառավարության որոշումները սահմանվել են սանիտարահամաճարակային պահանջներ, որոնց պետք է բավարարի միության մաս կազմող Հայաստան ներմուծվող սննդամթերքը, այդ թվում և պտուղ-բանջարեղենը:
«Այս պահին աստիճանական մոտեցում է ցուցաբերվում, Թուրքիան ու Պակիստանը համարվել են առավել ռիսկային, այսինքն ԵՏՄ-ի անդամակցությամբ պահանջներ են փոխվել»,-ասաց Panorama.am-ի զրուցակիցը:
Արձագանքելով «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանիդիտարկմանը, թե ծառայությունը նման որոշում ընդունեց ջերմոցների սեփականատերերի, պտուղ-բանջարեղան արտադրողների բողոքից հետո, Ն. Առաքելյանն ասաց.
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ