Թուրքիայի ԱԳՆ-ն մեկնաբանել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող Կիպրոսի որոշումը


16:48 , 3 ապրիլ, 2015

Tert.am-ը գրում է.

Թուրքիայի արտգործնախարարության մամուլի խոսնակ Թանժու Բիլգիչը մեկնաբանել է Կիպրոսի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումը:

Ինչպես տեղեկացնում է թուրքական Beyaz gazete կայքը, նա նշել է, որ Կիպրոսի որոշումը որևէ արժեք չունի Թուրքիայի համար:

«1915-ի դեպքերը պարզունակ քաղաքական հաշիվների համար օգտագործողները սրանից հետո էլ որևէ արդյունքի չեն հասնելու»,- ասել է նա: