16:36 , 3 ապրիլ, 2015
Replik.am-ը գրում է.
ՖԻՖԱ-ն հրապարակել է աշխարհի հավաքականների վարկանիշային աղյուսակը: Ալբանիայի հավաքականի դեմ խաղում պարտությունը, ինչպես երևում է, թանկ է նստել մեր ազգային հավաքականի վրա: Մերոնք նահանջել են միանգամից 5 հորիզոնականով և հանգրվանել էն վարկանիշային աղյուսակի 79-րդ հորիզոնականում: Իսկ առաջին տասնյակը հետևյալ տեսքն ունի.
Գերմանիա
Արգենտինա
Կոլումբիա
Բելգիա
Նիդերլանդներ
Բրազիլիա
Պորտուգալիա
Ֆրանսիա
Ուրուգվայ
Իտալիա