Մեր դիրքապահների հմուտ գործողությունների շնորհիվ հակառակորդը, կորուստներ կրելով, հետ է շպրտվել


16:42 , 3 ապրիլ, 2015

ՊԲ

Ապրիլի 3-ի գիշերը` ժամը 04:40-ին, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ հակառակորդը հերթական անգամ ձեռնարկել է դիվերսիոն-հետախուզական ներթափանցման գործողություն` օգտագործելով հակահետևակային ականազերծման կայանք:

Մեր դիրքապահների հմուտ գործողությունների շնորհիվ հակառակորդը, կորուստներ կրելով, հետ է շպրտվել:

Միջադեպի մանրամասները ճշտվում են: 
ՊԲ-ի կողմից կորուստներ չկան: