Disney-ը Վինի-Թուխի մասին լիամետրաժ ֆիլմ կնկարահանի


16:30 , 3 ապրիլ, 2015

la-et-mn-disney-alex-ross-perry-developing-liv-0011in.am-ը գրում է.

Disney-ը ծրագրում է լիամետրաժ ֆիլմ նկարահանել Վինի-Թուխ արջուկի մասին, գրում է The Los Angeles Times-ը: Ֆիլմի սցենարը կգրի կինեմատոգրաֆիստ Ալեքս Ռոսս Փերին:

Պարբերականը հիշեցնում է, որ ավելի վաղ ընկերությունը «Մոխրոտիկը» և «Ալիսան Հրաշքների աշխարհում» ֆիլմերը, հիմա մշակում է «Գեղեցկուհին և հրեշը», «Դամբոն» և «Մուլանը»:

Ալեքսանդր Ալան Միլնի ստեղծագործությունների մոտիվներով պատմության դեպքում Փերին ստուդիային առաջարկել է ավելի շատ կենտրոնանալ մեծահասակ Քրիստոֆեր Ռոբինի վրա, ոչ թե արջուկի վրա: Ներկայումս նախագիծը մշակման վաղ փուլում է: Ֆիլմի ռեժիսորը դեռ ընտրված չէ, թողարկման ամսաթիվը ևս դեռ նշանակված չէ: