Ադրբեջանի ԶՈւ-ն դիվերսիոն ներթափանցման փորձ է արել և հետ շպրտվել


16:12 , 3 ապրիլ, 2015

Ադրբեջանի հերթական դիվերսիոն  գործողությունը կասեցվել էRazm.infon-ն գրում է.

Ապրիլի 3-ի գիշերը` ժամը 04:40-ին, հայ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում՝ Արցախի հարավային ուղղությամբ, հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն-հետախուզական ներթափանցման գործողություն` օգտագործելով հակահետևակային ականազերծման կայանք: 

Պաշտպանության բանակի դիրքապահների հմուտ գործողությունների շնորհիվ հակառակորդը կորուստներ կրելով հետ է շպրտվել: Միջադեպի մանրամասները ճշտվում են:

ՊԲ-ի կողմից կորուստներ չկան: Այս մասին տեղեկացնում է Պաշտպանության բանակի կայքը: