15:54 , 3 ապրիլ, 2015
1in.am-ը գրում է.
Ուկրաինայի Գերագույն ռադայում գրանցվել է հայ ժողովրդի Ցեղասպանության ճանաչման մասին №2530 որոշման նախագիծը։
Ինչպես հաղորդում է ուկրաինական խորհրդարանի պաշտոնական կայքը, օրինագծի նախաձեռնողի դերով հանդես է եկել ինքնաառաջադրված ժողովրդական պատգամավոր Վիտալի Բարվինենկոն, ով ընտրվել է Օդեսայի Թաթարբունարի քաղաքի 141-րդ շրջանից։
Փաստաթղթի տեքստը կայքում բացակայում է։