Wikileaks-ին տվյալներ փոխանցելու համար 35 տարով ազատազրկված Չելսի Մենինգը հայտնվել է Twitter-ում


15:13 , 3 ապրիլ, 2015

23a91dce-4aaf-4e6d-b0ba-0fe3bc422a81-2060x12361in.am-ը գրում է.

Չելսի Մենինգը, որը 35 տարվա ազատազրկման պատիժն է կրում զինվորական բանտում Wikileaks-ին տվյալներ փոխանցելու համար, հայտնվել է Twitter-ում՝ գրում է The Guardian-ը: Կալանավորի կողմնակիցները փոստեր կսկսեն հրապարակել ուրբաթ օրը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ԱՄՆ զինվորական դատարանը կալանավոր Բրեդլի Մենինգին կին է ճանաչել: Դատարանի հրահանգով՝ Բրեդլի Մենինգին, իսկ հիմա արդեն Չելսի Մենինգին պետք է դիմել՝ օգտագործելով կամ իգական դերանուններ, կամ գենդերային չեզոք արտահայտություններ, ինչպիսինն է՝ «առաջին դասի շարքային Մենինգ»: Մենինգն իր պատիժը կրում է Կանզաս նահանգի Ֆորթ-Լիվենվորթ բանտում: Նա դատապարտվել է Wikileaks կայքին գաղտնի փաստաթղթեր փոխանցելու համար:

Բրիտանական թերթը նշում է, որ Մենինգը համացանցին հասանելիություն չունի, ուստի նա մեկնաբանությունները հեռախոսով կթելադրի իր կողմնակիցներին, որոնք Մենինգի խոսքերը կհրապարակեն Twitter-ում նրա անունից: