14:51 , 3 ապրիլ, 2015Panorama.am-ը գրում է.
«Իհարկե, մտահոգիչ են Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի` ընդդեմ Հայաստանի կայացրած վճիռները, բայց այդ մտահոգության արտահայտչաձևը չի կարող լինել վայրենի, այսինքն չենք կարող առաջարկել մեխանիզմներ, որոնք քաղաքակիրթ երկրներում չեն կիրառվում»,-լրագրողների հետ զրույցում ասաց արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը:
Հիշեցնենք, որ օրերս Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը հրապարակել է ընդդեմ Հայաստանի վճիռներ՝ «Դավթյանն ընդդեմ Հայաստանի», «Հայաստանի Հելսինկյան կոմիտեն ընդդեմ Հայաստանի», «Նալբանդյանն ընդդեմ Հայաստանի» գործերով։
Նախարարի խոսքով, չեն կարող առաջարկել ունեզրկել դատավորներին, քանի որ այդ դեպքում որևէ դատավոր չի ցանկանա աշխատել այդ համակարգում:
«Չենք ուզում չէ՞ առանց դատական համակարգի երկիր ունենալ: Ինչքան էլ վատ լինի դատական համակարգը, դա շատ կարևոր է երկրի համար»,- նշեց Հ. Մանուկյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ