Ամերիկաբնակ թուրքերն ապրիլի 24-ին Օբամային «խաղաղության կոչ» են ուղղելու


14:34 , 3 ապրիլ, 2015

Tert.am-ը գրում է.

ԱՄՆ-ում գործող թուրքական կազմակերպությունների ջանքերով ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, հայերի և թուրքերի միջև «կամուրջներ ստեղծելու» նպատակով Վաշինգտոնում ակցիա է կազմակերպվելու։

Ինչպես տեղեկացնում է ամերիկաբնակ թուրքերին պատկանող թուրքալեզու TurkishNY կայքը, ակցիայի մասնակիցները Սպիտակ տնից քայլելու են դեպի Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատուն։

Ապրիլի 24-ին՝ ժամը 9։00-ին, Սպիտակ տան մոտ մեկնարկելու է «Խաղաղության երթը», որին ակնկալվում է բազմաթիվ թուրքերի մասնակցություն։

Երթի ընթացքում խաղաղության կոչեր են հնչեցվելու։

Կազմակերպիչները պնդում են, որ նախաձեռնությունը որևէ քաղաքական նպատակ չի հետապնդում։