Կանադան ևս կպատերազմի Սիրիայում


14:28 , 3 ապրիլ, 2015

Կանադան ևս կպատերազմի ՍիրիայումYerkir.am-ը գրում է.

Կանադայի ռազմաօդային ուժերը մոտ ապագայում կսկսեն ռմբակոծել Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների դիրքերը: Այդ մասին  հայտնել է կանադական միավորված օպերատիվ խմբավորման գեներալ Դենիել Կոնստեբլը. հայտնում է Московский комсомолец-ը:   Գեներալի խոսքերով՝ վերջին 10 օրում կանադական ՌՕՈւ-ն 6 անգամ մասնակցել է Իրաքում իրականացվող տարբեր գործողությունների։