Ֆրանսիան արգելեց շատ նիհար մոդելների ներկայությունը նորաձևության մեջ


14:22 , 3 ապրիլ, 2015

Ֆրանսիան արգելեց շատ նիհար մոդելների ներկայությունը նորաձևության մեջLife.panorama.am-ը գրում է.

Ֆրանսիայի Ազգային ժողովն ընդունեց օրինագիծը, որը վերաբերում է չափից ավելի նիհար մոդելներին։

Օրենսդրական նախաձեռնությունը Ֆրանսիայի Ազգային ժողովի ստորին պալատ ներկայացվել էր առողջապահության նախարարության կողմից։

Այսուհետ, մոդելային գործակալությունները մոդելներին ընտրելիս պետք է ստուգեն նրանց քաշի և հասակի համապատասխանությունը օրենքով սահմանված չափերին։

Այն գործակալները, ովքեր կխախտեն օրենքը, կենթարկվեն 6 ամսվա ազատազրկման և մեծ տուգանքների։