14:04 , 3 ապրիլ, 2015Panorama.am-ը գրում է.
Այսօր արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցել է Բիշկեքում կայացած ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստին: ԱՊՀ մասնակից երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են ու հավանություն տվել ԱՊՀ շրջանակներում համագործակցության տարբեր ոլորտներին վերաբերող թվով 14 փաստաթղթերի նախագծերի: ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախարարները համաձայնեցրել են 2015թ. ԱՊՀ շրջանակներում արտգործնախարարությունների միջև խորհրդատվությունների ծրագիրը։
ԱՊՀ երկրների արտգործնախարարները հավանության են արժանացրել 2016-2020թթ. ԱՊՀ մասնակից պետությունների՝ մշակույթի ոլորտում համագործակցության հիմնական միջոցառումների ծրագիրը, որում ներառված են 120-ից ավել միջոցառումներ։
Նիստի ընթացքում համաձայնեցվել են նաև ԱՊՀ մասնակից պետությունների սահմանային անվտանգության և արտակարգ իրավիճակների բնագավառում փոխգործակցությանն առնչվող փաստաթղթեր: Հավանության արժանացան կրթության բնագավառի մի շարք փաստաթղթեր։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ