Հերթական հակահայ համաժողովը Թուրքիայում


13:56 , 3 ապրիլ, 2015

100-yilinda-ermeni-meselesi-masaya-yatirildi-7150427_x_o1in.am-ը գրում է.

Բյուլենթ Էջևիթի անվան համալսարանում «Հայկական հարցը 100-րդ տարում» խորագրով հակահայ համաժողով է անցկացվել։ Այս մասին տեղեկացնում է թուրքական «Իհլաս» լրատվական գործակալությունը։

Միջոցառումն իրականացվել է համալսարանի ռեկտոր Մահմութ Օզերի նախաձեռնությամբ։ Համաժողովին մասնակցել են Թուրքիայի տարբեր համալսարանների դասախոսներ, գիտնականներ։ Համաժողովի ներկաները պաշտպանել են Թուրքիայի ժխտողական այն թեզերը, թե իբր հայերն ապստամբել են, դավաճանել թուրքերին, որից հետո էլ օսմանյան ղեկավարները որոշել են աքսորել հայերին։

2015 թվականին ընդառաջ՝ թուրքական կողմն ակտիվացրել է Հայոց ցեղասպանության դեմ պայքարը տարբեր ճակատներում, այդ թվում և գիտական ուղղությամբ: Թուրքիան տպում է Ցեղասպանությունը ժխտող բազմալեզու գիտական գրականություն, անցկացնում տեղական և միջազգային սեմինարներ ու գիտաժողովներ: Թուրքիան նաև ֆինանսավորում է միջազգային կարևորություն ունեցող համալսարաններում Ցեղասպանության փաստի ժխտմանն ուղղված քայլերը:

Բացի այդ, աշխարհի տարբեր երկրներում բնակվող թուրքերը նաև Անկարայի միջամտությամբ կազմակերպում են հակահայ ակցիաներ, միջոցառումներ: