Թուրինջով դիետա՝ արագ նիհարելու համար


13:48 , 3 ապրիլ, 2015

Life.panorama.am-ը գրում է.

Թուրինջով դիետա՝ արագ նիհարելու համար

Տարածված շատ դիետաներ կան, որոնք ոչ միշտ են արդյունավետ։ Առաջարկում ենք ձեզ թուրինջով հատուկ սննդակարգ, որը կօգնի ազատվել ավելորդ քաշից կարճ ժամանակում և առանց օրգանիզմին վնաս հասցնելու։ 

Նախաճաշ՝

2 խաշած ձու

2 կտոր բեկոն

Առանց շաքարի սուրճ

½ թուրինջ կամ մեկ բաժակ թուրինջի հյութ

Լանչ՝

Տավարի մսով աղցան

½ թուրինջ կամ մեկ բաժակ թուրինջի հյութ

Ճաշ՝

Բանջարեղենային աղցան և ձկնեղեն։

½ թուրինջ կամ մեկ բաժակ թուրինջի հյութ

Քնելուց առաջ կարող եք  մի բաժակ կաթ կամ տոմատի հյութ խմել։ Հակացուցումներ՝ մեկ բաժակից ոչ ավել սուրճ, նախաճաշի, լանչի ու ճաշի մեջտեղում ոչինչ մի կերեք, սննդակարգին հետևել 12 օրից ոչ ավել։