Ազատվեք պզուկներից մեկ օրում


12:55 , 3 ապրիլ, 2015

Ազատվեք պզուկներից մեկ օրումՅուրաքանչյուր մարդ՝ անկախ սեռից, պետք է իմանա մեկ օրում, տնային պայմաններում պզուկներից ազատվելու ձևը։ Հավանաբար պատահել է, որ դուք պատրաստվում եք գնալ մի կարևոր միջոցառման և հանկարծ ձեր քթի կամ մեկ այլ հատվածում բշտեր են առաջանում։ Գիտնականները ապացուցել են, որ մի կարևոր միջոցառման գնալիս դուք շատ եք հուզվում, ինչից սկսվում է հորմոնների ակտիվ արտադրություն, ինչն էլ պզուկների առաջացման հիմնական պատճառն է։ Եթե ձեր դեմքին անսպասելի պզուկներ են առաջացել, ապա պետք է ընդհանրապես ձեռք չտալ դրանց։

Կեղտոտ ձեռքերով հպվելով պզուկին՝ դուք ավելի եք բարդացնում իրավիճակը, քանի որ այդ հատվածը բորբոքվում է եւ կարմրությունն ավելի ակնհայտ է դառնում։

Առաջին հերթին պետք է լվանալ ձեռքերը։ Եթե պզուկը սեղմելով ուժեղ ցավ է առաջանում, ապա պետք չէ շարունակել ձեռքով հպվել դրան։ Այդ հատվածում յոդ կամ եթերային յուղ քսեք։

Իսկ եթե ոչ մի ցավ կամ տհաճ զգացողություն չի առաջանում, ապա զգուշությամբ այն հեռացրեք և յոդ քսեք։

Հիշեք, որ չի կարելի սեղմել շուրթերի ու քթի միջև ընկած մասում և ունքերի վերին հատվածում ի հայտ եկած պզուկները։ Խորը բշտերը նույնպես չի կարելի ձեռք տալ։

Իսկ եթե ոչ յոդ, ոչ էլ եթերային յուղ ունեք, ապա կարելի է ատամի մածուկ քսել, որը կչորացնի և կվերացնի բորբոքումները։