Ապրիլի 24-ը Ջորջիայում հայտարարվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր


11:52 , 3 ապրիլ, 2015

gacapitol1in.am-ը գրում է.

ԱՄՆ Ջորջիա նահանգի Ներկայացուցիչների պալատը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը և ընդունել H.R. 904 բանաձևը: Այս մասին հայտնում է ԱՄՆ Հայ դատի գրասենյակի ֆեյսբուքյան էջը:

Բանաձևով ապրիլի 24-ը Ջորջիայում հռչակվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր: