11:34 , 3 ապրիլ, 2015
Tert.am-ը գրում է.
Ռուսաստանում ազատազրկվել է տղամարդը, ով ծրագրել էր սպանել Վլադիմիր Պուտինին: Այս մասին հայտնում է The Moscow Times-ը:
Նախկին քաղաքացիական ծառայող Իգոր Պուզանովը մեղավոր է ճանաչվել ռմբակիր հեռակառավարվող խաղալիք ուղղաթիռի միջոցով Պուտինի ավտոշարասյունը պայթեցնելու դավադրության համար:
Պուզանովը ազատազրկվել է 9 տարով: Պաշտպանությունը պնդել է, որ խաղալիք ուղաթիռը, որ 2013-ին ձերբակալության ժամանակ հայտնաբերվել է Պուզանովի մոտ, նա պատրաստվում էր նվիրել իր փոքրիկ բարեկամներից մեկին: Պաշտպանությունը պնդում է նաև, որ Պուզանովը տառապում է շիզոֆերենիայով: Ըստ այդմ էլ` դատապաշտպանը կբողոքարկի` իր պաշտպանյալի համար ազատազրկման փոխարեն հարկադիր բուժման պահանջով: