«Հրապարակ». Անժելա Սարգսյանի «տղամարդը» այսօր ազատ կարձակվի


11:18 , 3 ապրիլ, 2015

arm138192640921«Հրապարակ» թերթը գրում է.

«Անժելա Սարգսյանի լուսանկարները տարածած Կարեն Արայանն այսօր` ապրիլի 3-ին, «Նուբարաշեն» ՔԿՀ-ից ազատ կարձակվի: Նա ձերբակալվել էր 2011թ. հոկտեմբերի 5-ին, դատապարտվել ազատազրկման 3 տարի 6 ամիս ժամկետով: 2013թ. հայտարարված համաներումը նրա վրա չէր տարածվել, և նա պատիժը կրել է, ինչպես բերդում են ասում, «կալենդար»:

Նրա պատժի ժամկետը լրանում է ապրիլի 5-ին, բայց քանի որ այդ օրը կիրակի է, ուստի դատապարտյալն ազատ է արձակվում շաբաթվա վերջին աշխատանքային օրը»: