10:16 , 3 ապրիլ, 2015
1in.am-ը գրում է.
Բրիտանացի գիտնականները պնդում են, որ իրենք մոտ են առողջության համար առավել օգտակար, էժան և շրջակա միջավայրի համար անվտանգ կարտոֆիլի մշակմանը՝ գրում է Kedem.ru-ն:
Նորվիչում Sainsbury լաբորատորիայի մասնագետները կարտոֆիլի աճեցման շրջանակներում ստացել են պետական ֆինանսավորում: Այն կունենա օգտակար գեներ՝ վերցված 8 տեսակներից:
Գիտնականները նախատեսում են նոր կարտոֆիլի փորձարկումն իրականացնել առաջիկա 12 ամսվա ընթացքում: Նրանց խոսքերով՝ այն թույլ կտա նվազեցնել արտադրության ծախսերը և կրճատել թափոնները, ինչի շնորհիվ կնվազի շրջակա միջավայրի վրա ունեցած բացասական ազդեցությունը, իսկ ամենակարևորը՝ կլինի օգտակար: Երեք հավելյալ գեները կնվազեցնեն պոտենցիալ քիմիական նյութի՝ ակրիլամիդի քանակը: