ԱՄՆ-ում ձերբակալվել է պաղպաղակի խանութում ոստիկան ձևացած դեռահասը


09:18 , 3 ապրիլ, 2015

fakecop3n-1-web1in.am-ը գրում է.

ԱՄՆ Նյու Հեմփշիր նահանգի Մերիմաք քաղաքում ձերբակալվել է մի դեռահաս, ով ձևացել էր որպես ոստիկան: Այս մասին գրում է New York Daily News-ը:

Ձերբակալությունը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ անհայտ անձը զանգահարել է ոստիկանություն և հայտնել, որ ոստիկանական բաճկոնով և ատրճանակով կասկածելի երիտասարդը հենց նոր լքել է պաղպաղակի King Kone խանութը:

Դեպքի վայր ժամանած ոստիկանները դեռահասին գտել են խանութի մոտակայքում՝ իր իսկ ավտոմեքենայում:

Ներկայում դեռահասը ձերբակալված է: Նա մեղադրվում է իրեն որպես ոստիկանության սպա ներկայացնելու մեջ, ինչը համարվում է հանցագործություն: